Ամերիկացի կադրային դիվանագետ Ֆիլիպ Ռիկերինը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողից նշանակվել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ «Դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել եմ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Դեսպան Ռիկերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», -ասվում է պետքարտուղարի թվիթերյան գրառման մեջ: