Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ: Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում են մշակութային կոթողները: Այս մասին գրում է Shabat.am-ը։