Օգոստոսի 23-ին՝ ժամը ժամը 13:01-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման ահազանման կենտրոն հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է բնակելի տուն: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:02-ին Ասկերանի հրշեջ-փրկարար մասից երկու մարտական հաշվարկ հրշեջ մեքենաներով մեկնել Է կանչի վայր: Ժամը 13:13-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից հրդեհի վայր օգնություն է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: