Facebook-ի գլխամասային ընկերությունը՝ Meta-ն, պատրաստվում է 37,5 միլիոն դոլար հատկացնել՝ բավարարելու օգտատերերի կոլեկտիվ դատական հայցի պահանջները։ Օգտատերերը Facebook-ին մեղադրում են տվյալների գաղտնիությունը խախտելու մեջ․ ըստ հայցի՝ ընկերությունն առանց համաձայնության սմարթֆոնների միջոցով հետևել է նրանց տեղաշարժին, այն դեպքում, երբ օգտատերերն իրենց սարքերի վրա անջատած են եղել տեղորոշման ծառայությունները։ Այս մասին գրում է Reuters-ը: