ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի հանցավոր վարչակազմը հերթական անօրինական որոշմամբ 2022թ․ հունվարից արգելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ փորձելով հոգեկան տառապանքներ պատճառել համայն հայությանը։ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ամրագրված է առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը»: