ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակչուհին, 2020թ. ապրիլից մինչև 2022թ. հունվարը, իր հետ փաստացի ամուսանական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել և ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում: