Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվամիջոցին։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայկական թեմային։ Այս մասին տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։ Նա նախ հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման բանագնացներ հանդիսացող Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն 4 անգամ հանդիպել են։ Նպատակը երկու երկրների միջև աստիճանաբար հարաբերությունների կարգավորումն է: