ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ… Մաս 4՝ ՆԻԿՈԼԸ ԳՆԱ ԳՈՆԵ ՀԻՄԱ Պատասխանելով «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցին, շատ տրամաբանական և կանխատեսելի է դառնում «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը։ Այժմ Հայաստանում իշխող վարչակազմը նախաձեռնել է մի շարք գործընթացներ, որոնք ի վերջո երկիրը սրընթաց հասցնում են մի հանգրվանի, երբ անիմաստ են դառնալու ոչ միայն «ի՞նչ կլիներ, եթե․․․», այլև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցերի շուրջ մտորումները։