Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոն Աղավնոյի և Բերձորի հանձնելու մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։