ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը golosarmenii.am-ին հարցազրույց է տվել, որը ներկայացնում ենք ստորև՝ «Երեկ հայկական լրատվադաշտի համընդհանուր քաոսի մեջ աչքովս ընկավ իմ կողմից շատ հարգված փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետաքրքիր հարցազրույցը, որում նա խորհրդածում է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացնում երկիրը համակարգային աղետի հանգեցրած պատճառահետևանքային կապերի իր տարբերակը։