Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղյակ չէ, թե Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից ներկա դրությամբ քանի ընտանիք է տեղահանվել ու որտեղ են նրանք հաստատվել։ «Մեր ձեռքի տակ ամփոփ տվյալներ դեռ չունենք։ Վարչակազմի ղեկավարության և համայնքների ղեկավարների հետ էինք կապ պահում, հիմա էլ,, որ կապը գնում-գալիս է, չենք կարողանում տվյալները հստակեցնել», - «Փաստինֆո»-ին ասել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։