ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այստեղ խնդիրը համակարգային է և նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։