«Հրապարակ»-ը գրում է. «Բերձորի, Աղավնոյի, Սուսի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։ Նա նախ նկատում է, որ Աղավնոյում երբեք ազերիներ չեն ապրել, քանի որ այն լրիվ նորակառույց բնակավայր է. «Դա կարող էր ընկնել շրջանցիկ ճանապարհի մեջ։ 2-րդ․ եթե այդ 3 բնակավայրը նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայով որոշել էին հանձնել ադրբեջանցիներին եւ տարբերակ չեն ունեցել դա չստորագրելու, թող նոյեմբերի 9-ից մինչեւ այսօր գոնե այդ բնակիչների համար տուն կառուցեին։