Yerevan. Today-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկվանից բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Վարորդների դժգոհության և բողոքի ակցիա իրականացնելու պատճառը ճանապարհներին տեղադրված կշեռքն է։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։