SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն կամ բանդիտիզմ հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել է նրա հետ հանդիպել։