Արցախի անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած անճշտության վերաբերյալ: «2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ, ադրբեջանական Haqqin.az էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում գտնվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարին։