«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում են հենց պայթյունից էպիկենտրոնի հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը՝ հավելելով, որ տարածքի 95%-ից ավելին արդեն մաքրվել է։ Նրա խոսքով՝ հենց էպիկենտրոնում էլ փրկարարները հույս ունեն գտնել անհետ կորած համարվող քաղաքացուն։