ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։ Չես հասցնում մի աղետի տակից դուրս գալ ու պատասխանատուների հետևից ընկնել, երբ մյուս աղետն է գալիս ու լրատվական հոսքերից անհետացնում նախորդ աղետը։