Գերմանիան նախազգուշացրել է, Ռուսաստանի կողմից գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցնելու դեպքում՝ երկրում երեք ամսից էլ քիչ ժամանակում գազը կսպառվի։ Երկրի էներգետիկ կարգավորիչի նախագահի խոսքով, եթե նույնիսկ Գերմանիան կարողանա հասնել իր նպատակին՝ մինչև նոյեմբեր 95 տոկոսով գազի պահեստավորումներ ունենա, ապա այն կբավարարի ընդամենը 2,5 ամիս։ Այս մասին Bloomberg-ին ասել է Դաշնային ցանցային գործակալության նախագահ Կլաուս Մյուլլերը: