Քարոզչություն ՔՊ-ական ձևով կամ մահաբեր պարետի նոր «բարձունքները»

article-image

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է բոլորին: Օրեր շարունակ փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց: Ցավոք աղետի հետևանքով բազմաթիվ զոհեր կան: Ողբերգությունից օրեր անց դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը: Արդյոք տեղի ունեցածը ահաբեկչություն է, թե հանցավոր անփութության արդյունք: Իրականում, թե մեկի և թե մյուսի պարագայում ողջ քաղաքական պատասխանատվությունը և մեղավորությունը կրում է օրվա իշխանությունը: Այս համատեքստում տեղին է կատարել մի քանի կարևոր հարցադրում: Այդ ինչպես է ստացվել, որ մայրաքաղաքի կենտրոնում մեկ վայրում կենտրոնացվել է 4 տոննա պայթուցիկ նյութ: Ով է դրա պատասխանատուն: Այդ ինչպես է ստացվել, որ բազմաթիվ ստուգումներից և հայտնաբերված խախտումներից հետո այն շարունակել է գործել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան օրվա իշխանությունները, սակայն նրանք վերոգրյալի փոխարեն զբաղված են շոուներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն