Ջանկոյում և Յալթայում ոչնչացվել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական խմբավորման գաղտնի գործող բջիջը, որը համակարգվում էր Ուկրաինայից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ուժայինների տվյալներով՝ Ուկրաինայից ահաբեկչական կազմակերպության էմիսարների համակարգմամբ` ձերբակալվածները «Ռուսաստանում ահաբեկչական գաղափարախոսություն տարածելու նպատակասլաց աշխատանք» են վարել, ինչպես նաև իրենց շարքերն են հավաքագրել տեղի մահմեդականներին: