Օգոստոսի 16-ին, ժամը 01.20-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ: Ժամը 02.20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ էին ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 24-ամյա և 35-ամյա երկու երիտասարդ: