Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել․ «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում եւ լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ եւ առանց առողջությանը պատճառված էական վնասների: