Հայաստանի լողի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հռոմում ընթացող Եվրոպայի ջրային մարզաձևերի առաջնությունում Հայաստանն ունի 4 մասնակից: Արթուր Բարսեղյանը բատերֆլայի որակավորման 50 մետրն անցել է 24, 64 վայրկյանում, որը երրորդ արդյունքն էր ությակի առաջին մրցահերթում: Բայց ընդհանուր հաշվարկով, 57 մասնակիցների ցանկում, նրա ցուցանիշը 49-րդն է: Նա չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: