Նախօրեին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին զանազան հակասական խոսակցություններ են առաջացել։ Առաջ են քաշվում տարբեր վարկածներ՝ սկսած տեխնիկական պատճառներից, վերջացրած ահաբեկչական ակտով։ Շրջանառվող վարկածների վերաբերյալ պաշտոնական արձագանքները երկուսն են։