Վերջին շրջանում Երևանի տարբեր վայրերում կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։