Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։