Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» հարցը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաև օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով: