ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Հայրենակիցնե՛ր, Այս օրերին ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք: ՀՀ ձախողած իշխանություններն այս անգամ ևս ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածությունների ճանապարհով տանում են Հայրենիքի տարածքի հերթական հանձնման: Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչության տարհանումը և այդ բնակավայրերի հանձնումը թշնամուն մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտության ենթարկված իշխանությունը ունակություն չունի կառավարելի դարձնելու բանակցություններն ու ներազդելու քաղաքական գործընթացների ու զարգացումների վրա։