Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական աշխատանքների, կոնգրեսականներին մշտապես Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու և ամերիկահայ համայնքին Հայ դատի հանձնախմբի առաջնեհերթությունների շուրջ համախմբելու արդյունքում` ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները շարունակում են անդրադառնալ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։