Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։