Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական և հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ, և փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու և համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը: