Պարզվել է երեկ՝ օգոստոսի 7-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը, հայտնում է shamshyan.com ։ Ըստ կայքի՝ պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Թաթուլ Մանուկյանը, Opel Zafira-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը, իսկ Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Ժորա Ավետիսյանը: