ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համախմբում`ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության: Հայ քաղաքական, գիտական, մշակութային, զինվորական, հոգևոր և բիզնես էլիտաներ. հորդորն առաջին հերթին ձեզ է վերաբերում: Ցանկացած պատճառաբանություն այլևս հավասարազոր է լինելու պետության դեմ ոտնձգության: Ցանկացած մարդ, ով ապրում է երկրագնդի վրա, և իրեն հայ է համարում` պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ: