Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ «Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր», - ասել է Կուրղինյանը։ Նշենք, որ ԱԱԾ ծառայող Սամվելը գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ Նա Ապարանի կրակոցների երրորդ զոհն է։