Այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ AntiFake.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ քաշքաշում է երիտասարդ անցորդներից մեկի թևը՝ փորձելով երիտասարդին նստեցնել մեքենան։ Նա անդադար երիտասարդին ասում է․ «Արի, արի նստի»։