ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարույթ չի նախաձեռնել 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այցի կազմակերպված բողոքի ակցիայի առնչությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ Հետեւապես ՀՀ կառավարության աշխատակազմի պնդումը, թե՝ Մուրադ Փափազյանը հանդիսանում է ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը, չունի իրավական հիմնավորում։