Ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության մի խումբ խմբագիրներ, հրաժարվել են հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խախտել է հրադադարի ռեժիմը, ի նշան բողոքի նրանք լքել են զբաղեցրած պաշտոնները։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանցի լրագրողների հայտարարությունը։