Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է 6 հարց, որոնց թվում են Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիան, ռուս-ուկրաինական պատերազմը, «հացահատիկի միջանցքը», ռազմաարդյունաբերական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում և Լիբիայում: