Ֆինանսների նախարարություն հայտարարություն է տարածել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները. խոշոր կազմակերպությունները. միջին կազմակերպությունները. խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է. խոշոր խմբերը. միջին խմբերը: