Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը որոշել է գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, այդ նպատակով նրանք փոփոխություններ են կատարել ՀՀ պետական բյուջեում: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «Կապի ծառայություններ» եւ «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածներից համապատասխանաբար նվազեցվել է 3 մլն 307 հազար դրամ եւ 4 մլն 940 հազ. դրամ եւ ուղղվել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը: