Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը՝ հայտնելով, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կոչ է արել լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին, խուսափել էսկալացիայից և պահպանել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: