Օրերս համացանցում տարածվեց տեղեկատվություն, որի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը չորս տարի առաջ ընկերների հետ մասնակցել է ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիաներին: Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները փորձել են այրել ՌԴ դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են դա կանխել, Դավիթ Գևորգյանը դրոշը գցել է ոտքերի տակ և կոշիկները սրբել վրան: