ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի իրականությունը այսօր հետևյալն է. կարծիքները, վերլուծությունները, քննարկումները,որոնք ուղղված են երկրում ինչ-որ բան փոխելուն, հստակ ասում են մի բան. երկրում իրավիճակը պայթյունավտանգ է ու այդպիսի իրավիճակից դուրս գալու միակ բանալին նիկոլի հեռացումն է իշխանության ղեկից։ Գլխավոր բանակցողի փոփոխությամբ միայն հնարավոր կլինի ուղղել մեր մեջքը և դիվանագիտական դաշտում անել այնպիսի վերադասավորումներ,որի արդյունքում կշահեն և՛ Հայաստանը, և՛ Արցախը։