Օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմանում Արցախի փողոցում բախվել են Mercedes և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին և որպես վերամբարձ կռունկ օգտագործվող ГАЗель-ին։