Կառավարության՝ այսօրվա նիստում որոշեց Երևան քաղաքի Թաիրով թիվ 14 հասցեում գտնվող գույքն հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին։ Որոշման հիմնավորման մեջ նշված է՝ « ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերվել են Երևանի համայնքին՝ այդ շենքերում մանկապարտեզ կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով»: