Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 16 հազար վճարովի և անվճար տեղ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 13 887 դիմորդ, սակայն այն հանձնել են 11 587-ը։