«Նեյրոհոգեբանություն» ամսագրում հրապարակված մի ուսումնասիրության համաձայն՝ կրոնական ֆունդամենտալիզմը որոշ առումով ուղեղի մի հատվածի՝ նախաճակատային կեղևի ֆունկցիոնալ խանգարման հետևանք է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի նախաճակատային կեղևի որոշակի հատվածների վնասումն անուղղակիորեն նպաստում է կրոնական ֆունդամենտալիզմին՝ նվազեցնելով կոգնիտիվ ճկունությունը (հոգեբանական տերմին, որը նկարագրում է բնավորության այն գիծը, որը ներառում է հետաքրքրասիրությունը, ստեղծարարությունը և բաց մտածողությունը)։