Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1962 թվականի Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհում մինչ օրս այսպիսի ճգնաժամ չի եղել: Մենք կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, և ցավը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները դա չեն գիտակցում: Չեն գիտակցում այն, որ Հայաստանը իր տարածաշրջանային և աշխարագրական դիրքով գտնվում է այդ ճգնաժամի կիզակետում: Իշխանությունները չեն ուզում գիտակցե՞լ, թե՞ իրենց դա ձեռք չի տալիս. ըստ իս, նրանք գիտակցում են, բայց զբաղված են իշխանություն պահելով և Հայրենիքի, Հայ ժողովրդի հաշվին սեփական կյանքը բարելավելով, իսկ թե հետո ինչ կլինի երկրի ու ժողովրդի հետ թքած ունեն: