ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչև ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու․․․ Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը: